Առաջ միշտ նշում էի, որ Նիկոլը մեղք ա, իրա թիմը իրա գլխին անընդհատ սարքում ա ու մեջքից խփում ա, բայց հիմա ամեն ինչ փոխվել ա։ #ՍաղՆիկոլնաՄեղավոր ու իրա թիմը #թքելաիրաձեռը։

Հա լուրջ եմ ասում, էդ թիմը ոնց որ պոպուլիզմի աղբահավաք կազմակերպություն լինի։ Ու ամենավատն էլ էն ա, որ թիմը ուժեղ չի ու միշտ չի, որ կարողանում է գեղեցիկ ու պրոֆեսիոնալ ամեն ինչի տակից դուս գալ, ու դառնում ա սենց բոլոլա։

Հա՛, հա՛, վստահ եմ՝ թիմից ոչ մեկ չգիտի, թե որ պահին որ թեմայով Նիկոլն ինչ ա ասում, բայց իրանք ստիպված են յուրաքանչյուր ասածի տակ ստորագրեն ու տակից դուս գան։

Իրանք ստիպված են 93 էջ հավայի բաներ գրեն, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե Հրայրին ազատելու հիմքեր ունեն, իսկ խեղճ Արարատ Միրզոյանի դեմքին էլ գույն չմնաց ու հարցազրույց տալուց անժպիտ պռոստո խոսաց ու կողք քաշվեց, քանի որ ինքն ա վատ վիճակում․ մի տարի առաջվա ասած բանը պիտի սղցնի, քանի որ Նիկոլը ասել ա, որ տենց ա պետք։

Իրանք ստիպված են անիմաստ ստատուս գրեն, որպեսզի հիմնավորեն, թե ինչի ա իրանց շեֆը կայիֆ տվել 165 միլիոն դրամով չարտերով կայֆեր վառել։

Սենց լիքը կարամ շարունակեմ։

Առաջ ես վստահ էի, որ մեղք ա Նիկոլը, որ իրա թիմը սաղ անշնորհակալ են, բայց իրականում մեղքը իրա թիմն ա, որ ընկել ա կրակը ու ամեն պահ դյորգերի մեջ ա, թե հիմա ինչ կասի շեֆը, ու ոնց են դրա տակից դուս գալու 

#ՍաղՆիկոլնաՄեղավոր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել