Segafredo բարիստա ակադեմիան, որը իր ուսերին է վերցրել է պատասխանատվություն՝ զարգացնելու «բարիստա» մասնագիտությունը հայաստանում, սեպտեմբերի 19-22-ը Yerevan Food Fest-ի շրջանակներում կազմակերպել էր մաստեր կլասներ  «Ամեն ինչ սուրճի մասին» խորագրով, Marian Plajdicko-ի հետ, ով ժամանել էր հատուկ իր փորձով կիսվելու համար և առաջարկը ընդունել էր մեծ ոգևորությամբ: Marian Plajdicko-ն Սլովակիայի բարիստաների ազգային առաջնության կրկնակի չեմպիոն է: 




Blognews.am-ի հետ զրույցում Segafredo Zanetti սրճարանների ցանցի մարքեթինգի բաժնի ղեկավար Մելանյա Բաբայանը խոսեց Segafredo բարիստա ակադեմիայի և անցկացված քառօրյա մաստեր կլասների մասին:

«Մենք այս մաստեր կլասին հյուրընկալեցինք ոլորտի երկու առաջատարների՝ բարիստա Մարիանին և բարմեն Ռոբերտին, բոլոր ցանկացողներին հնարավորություն տվեցինք ձեռք բերելու միջազգային փորձ, լսելու նոր մարդկանց, ովքեր տարիներ շարունակ այդ ոլորտում են և ունեն լուրջ ձեռքբերումներ:

Segafredo բարիստա ակադեմիան շարունակելու է դրսի մասնագետների հետ փորձի փոխանակումը։ Արդեն այս տարի Segafredo բարերի և Segafredo բարիստա ակադեմիայի  ղեկավար՝ Սարո Յափուջյանը մեկնելու է արտերկիր՝ վերապատրաստման, որպեսզի հետագայում նոր գիտելիքներով կիսվի մեր ուսանողների հետ:

Մենք ցանկանում ենք մեր երիտասարդներին հարթակ տրամադրել և օգնել շատ կարճ ժամանակում՝ ընդամենը երկուսուկես ամսում, ձեռք բերել բավականին բարձր վարձատրվող մասնագիտություն։ Այստեղ ապահովված են բոլոր պայմանները․ դասընթացների ժամանակ տրամադրվում են սուրճ պատրաստելու բոլոր բաղադրիչները և սարգավորումները ։ Մեր ուսանողները կուրսերի ավարտին ունենում են հնարավորություն՝ 15 օր փորձառություն անցնելու հենց Segafredo բարում: Նշեմ, որ այս տարի մենք մեծ պահանջարկ ունենք թե՛ դիմորդներիի և թե՛ գործատուների շրջանում, մեզ շատ հաճախ են դիմում գործատուները, որպեսզի իրենց բարիստա տրամադրենք: Մեր ուսանողները ստանում են միջազգային դիպլոմ և հնարավորություն ունենում աշխարհի ցանկացած կետում աշխատելու որպես բարիստա»:


Սեպտեմբերի 22-ին կայացած մաստեր կլասի ժամանակ իր փորձով կիսվեց նաև Robert Schroter-ը, ով սովորեցրեց ինչպես պատրաստել սրճային կոկտեյլներ, բացահայտեց գաղտնիքներ և ներկաներին համեղ սրճային կոկտեյլներ հյուրասիրեց :

Ի դեպ, հոկտեմբերի 14-ին կլրանա մեկ տարին, ինչ Segafredo բարիստա ակադեմիան ծավալում է իր գործունեությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել