Գիտեմ, որ օրենքով Անվտանգության խորհրդի քարտուղարը կատարում է վարչապետի առանձին հանձնարարականներ, բայց ցանկալի կլիներ, որ այդ հանձնարարականները չլինեին ստատուս գրելու տեսքով, այլ, օրինակ, վերջինս զբաղվեր սահմանում տիրող իրավիճակի, սահմանների անձեռմխելիությանը վերաբերող հարցերով։
Երեկ արցախա-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում ազերիները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել, իսկ այստեղ մարդը պլինտուսի մակարդակի ներքաղաքական գրառումներ է կատարում։ Ըստ էության, սա խոսում է այն մասին, որ գործող իշխանությունների համար առաջնայինը ոչ թե սահմանային իրավիճակի հնարավոր էսկալացիան է, այլ սեփական դմակների համար ճարած փափուկ աթոռն, ինչքան հնարավոր է, երկար պահելը ու անընդհատ օդի մեջ հոխորտալը․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել