Ստյոպա Սաֆարյանին
Դու միակ քաղաքական գործիչն ես առայժմ, որ Ազգային ժողովում բարձրաձայնել է վտարանդի հայ գրողների խնդիրը, և այդով վավերագրել, որ այդպիսի խնդիր կա առհասարակ: Հակառակ դեպքում ոչ մի վկայություն չէր լինի որևէ արխիվում այդ մասին, և չկա համարյա ոչինչ մեդիայում: Քո ներդրման համար վտարանդի գրողները հայտնեցին քեզ իրենց երախտագիտությունը: Այս ամենով հանդերձ` տարակուսանք է առաջացնում քո տեքստը Պարույր Հայրիկյանի վերաբերյալ: Չեմ հասկանում, թե ինչպես կարող է Ազգային ժողովում թաբուների թաբուն բարձրաձայնող քաջ գործիչը իջնել այսպիսի մակարդակի: Ինչ որ բան այն չէ այստեղ, Ստյոպա: Ասեմ սկզբից, որ կասկածում եմ հիմա, որ Ազգային ժողովում դու կամ ինչ-որ քյանդրբազություն էիր ձեռնարկել մեր մասին խոսելով, բարոյականություն որպես ծախելով ներքին խոհանոցից անտեղյակ աքսորյալներիս վրա, կամ քո հետ ինչ-որ բան է կատարվել վերջերս, ինչից ծայրահեղորեն այլասերվել ես:
Արարքդ այլասերում չեմ համարում այն պատճառով, որ առաջնորդիս եմ սիրում ու նեղացել եմ քեզնից, այլ որովհետև դու քաղաքական քննադատությունը շփոթել ես բանսարկության, ուղղորդված վարկաբեկման, սպանությունը կոծկելու ու մի շարք քրեական հանցագործությունների հետ:
Դու, Ստյոպա, դարձել ես քրեական հանցագործ, և սա նոր բան չէ: Երեկ դիտեցի մի քանի տեսանյութ Հայաստանից, որոնք նախկինում ուշադրությունիցս վրիպել էին, որովհետև մի երկու ամիս անտառում կառուցում էի տունս և ինտերնետին հասու չէի: Ես ապշած ու շվարած կարդացի ու տեսա, թե ինչպես ես մասնակցում և անգամ վարում Գեորգի Վանյանի սպանության հրահրումը: Սրա մասին ասեմ պարզապես, որ տեղյակ եմ արդեն, ցավոք սրտի ուշացումով, ու հարմար առիթով կանդրադառնանք սրան, ինչպես հարկն է, հիմա շարունակենք ընտրված թեման: ***
Պարզվում է`«անկախության սիմվոլի» մոտ ոչ թե բերան է, այլ ունիտազ: Սրա համար դու կարող ես դատվել խուլիգանության հոդվածով, տուգանվել` մարդու արժանապատվությանը հասցրած վիրավորանքի համար: ***
Ի՞նչ ասես անդաստիարակ մարդուն, ով անհաջող գաստրոլի դուրս եկավ, Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո եվրոպական տուրնեի գնաց-վերադարձավ ու հիմա նեղվում է, որ ողջ ազգը ղժժում է իր վրա: Այն, ինչ դու ասում ես այս տողերում, քրեական օրենսգրքով ձևակերպվում է որպես կտտանք` մահացու վնասվածք ստացած մարդու նկատմամբ: Այս հանցագործության համար նախատեսվում է տուգանք կամ բանտարկություն: ***
Ի՞նչ իմանա ազգս, որ այս մարդու ամբողջ գործունեությունը վերջին տասնամյակներում փող աշխատելն է եղել «անկախության սիմվոլիկայի» զոնտիկի տակ...
Եթե չկարողանաս ապացուցել այս պնդումդ, կարող ես դատվել զրպարտության համար, կամ եթե ապացուցվի, որ փող աշխատելուց բացի ուրիշ բան էլ է արել: Փողից խոսենք: Դու, որ տարիներով նստել ես ամբողջ ազգի վզին քո աշխատավարձով, մինչ օրս նստած ես, արդյո՞ք դրամ աշխատելը համարում ես հանցագործություն: Բացի այդ, դու որտեղի՞ց գիտես` ով որքան փող է աշխատել և ինչպես: Էս ի՞նչ չեկիստություն է: Կամ եթե հայտնաբերել ես, որ անօրեն փող է աշխատել, դու հանցագործությունը վկայելուց հայտնելու պարտականություն ունես, այ Ազգային ժողովի օրինաստեղծ պատգամավոր, նախկին, բարեբախտաբար, դու ինչո՞ւ փաստեր չես ներկայացնում դատարան ու հասարակությանը, փոխանակ բամբասես հնարավոր բոլոր անկյուններում: Ո՞ւմ բերանն է ունիտազ, այ խուլիգան: ***
Իրականում նա նեղվում է, որ բեմի վրա արդեն բարձրացել է վարագույրը, ու պարզվել է, որ իր վրա «մահափորձ» չի եղել, որ շորերի վրա հետքեր չկան, որ կրակողին հավանաբար ասել է` «սպասի` սարոչկաս հանեմ, նոր կրակի», կամ` «ընենց տեղ կկրակես, որ ոչ մի օրգան չվնասվի», որ հասկանալի դարձավ, թե ինչո՞ւ է նա «մահափորձի օրը» հրաժարվել ուղեկցությունից, որ ցուցմունքներով այդպես էլ չհաստատվեց իր` «ռուսական իմպերիալիզմի» դարավոր թշնամին լինելու հանգամանքը, ու որ թատրոնը նողկալի է ու ոչնչացնող հենց իր համար...
Այս տողերիդ համար քեզ կարելի է ներգրավել քրեական գործում, որպես դատական պրոցեսը շեղելու փորձ անող մեղսակից հանցագործ: Չեմ թաքցնում, հենց այս պահից կակսածում եմ, որ դու, քո ամբողջ կուսակցությունը, եթե քեզնից չհրաժարվի անմիջապես, կուսակցապետդ, մասնակից եք սպանության փորձին: Բոլորովին պատահական չեմ համարում այլևս, որ Վարդան Սեդրակյանը առաջարկում էր վճարել քո ղեկավարի նախընտրական գրավը: Բայց ամենակարևորը, ոչ մի անկախականի աչքից չվրիպեց, որ ձեռքի հետ հերքեցիր ռուսական իմպերիալիզմի մասնակցությունը: Սրանից էլ հետո: ***
Թռչնաբուծարան չեմ ունեցել, աշխատողների չեմ «քցել»... -տարբեր մեծահարուստներից, այդ թվում` օլիգարխ կուսակցապետերից փող չեմ վերցրել ու սրա-նրա դեմ խոսել...
Եթե չապացուցես, որ թռչնաբուծարան է ունեցել, աշխատողներին էլ գցել կամ կոնկրետ ումից է դրամ վերցրել որևէ մեկի դեմ խոսելու, զրպարտիչ ես բազարի մակարդակի և որպես այդպիսին լակոտ: ***
Ստյոպա, եթե խոհեմ լինես, կհասկանաս այն աղբակույտի խորությունը, որում հայտնվել ես, ու էլ երբեք այնտեղից դուրս չես գա, եթե նամակս չհամարես երկնային մանանա ու եղբայրական օգնություն քո կյանքի ամենադժվար պահին ու հենց հիմա չվազես պարոն Հայրիկյանի ձեռքը համբուրելու, ոտքերն էլ, եթե թույլ տա, եթե թույլ չտա` հողաթափերը, չեղած մազերդ պոկելով չխոստովանես, որ ավանակի մեկն ես եղել ու ներողություն չհայցես հասարակավ:
2013.07.01
Վահե Ավետյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayrikyanparuyr/posts/645149552181895
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել