Yerkir.am-ը գրում է․

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հարցերով բրիտանացի նախարար Սթիվեն Բարքլիի և ԵՄ-ից գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեի հանդիպումն անարդյունք Է ավարտվել, կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի՝ սեպտեմբերի 20-ին տարածած հայտարարությունում։

«Միշել Բարնիեն և Սթիվեն Բարքլին պայմանավորվեցին, որ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն,-նշվում Է հայտարարությունում:-Չափազանց կարևոր Է, որ դուրս գալու վերաբերյալ համաձայնագրում ներառվի լիովին աշխատունակ և իրավաբանորեն ֆունկցիոնալ որոշում: Մենք առաջվա պես պատրաստ ենք ուսումնասիրելու ցանկացած առաջարկություն, որը համապատասխանում Է «բեքստոպի» բոլոր նպատակներին»:

Փաստաթղթում ընդգծվում Է, որ Բառնիեն և իր թիմը Եվրախորհրդարանին և ԵՄ-ի խորհրդին կտեղեկացնեն բանակցությունների ընթացքի մասին: Հաղորդում է ТАСС գործակալությունը։

Այսպիսով՝ Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի իշխանություններից սեպտեմբերի 19-ին ստացած փաստաթղթերը, որոնք, ենթադրաբար, պետք Է պարունակեին Լոնդոնի առաջարկությունները Brexit-ի պայմանների վերաբերյալ, չեն գոհացրել Բրյուսելին:

Այսպիսի հետևություն կարելի Է անել, թեկուզ այն պատճառով, որ ԵՀ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա բանակցություններում առաջընթացի մասին, ինչը կողմերն ակնկալում Էին ուղարկված փաստաթղթերով պայմանավորված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել