Panorama.am-ը գրում է․

2014-ի հուլիսի 17-ին Քարվաճառի գյուղերից մեկում`  Նոր Էրքեջում իր պապի կողքին հուղարկավորեցին 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Նա սպանվել էր արոտվայրում ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի կողմից։

17-ամյա երիտասարդն ընտանիքի 6 երեխաներից մեկն էր։ Հենց այդ տարի թղթերը հանձնել էր՝  զինվորական կրթություն ստանալու համար։ Ապագա զինվորականը սպանվեց հենց իր հողում ադրբեջանցու կողմից։

«Իմ խնդրանքն է մեր ղեկավարությանը, լրագրողներին, որ էդ թուրքերն Ադրբեջան չգնան։ Եթե Կարմիր խաչը տարավ, նրան հերոս են տալու»,-որդու հուղարկավորությունից հետո ասել էր Սմբատի հայրը։

Այսօր Բաքուն առաջարկել է խմբի անդամ հանցագործներ  Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին հանձնել իրեն՝ փոխարենը Երևանին տալով ռազմագերիներ  Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին։ Քիչ առաջ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց՝ չի բացառվում, որ փոխանակում կլինի, ապա ավելացրեց՝ «դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»։

Ո՞րն է պաշտոնական Ստեփանակերտի որոշումը։ Panorama.am-ի հետ զրույցում  Արցախի  Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ընդգծեց՝ Արցախում վճռական են, հայտարարությունն անընդունելի է, իսկ իրենք մտադիր չեն թույլ տալ, որ Ադրբեջանի կեղտոտ ու նենգ խաղերը հասնեն նպատակին։

«Նամակը հասցեագրվել է Հայաստանին։ Պետք է պատասխան տա Երևանը, բայց այլ ձևով՝ ընդգծելով Արցախի անկախ ու սուբերեն հանգամանք լինելը»,-նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել