«CNN»-ի լուրերը հաճախ չեմ դիտում, բայց երեկ տարօրինակ թվաց, երբ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի՝ ԱՄԷ այցին նվիրված ռեպորտաժում օգտագործվեց Պարսից ծոց աշխարհագրական անվանումը, որին կտրականապես դեմ են նախևառաջ Պարսից ծոցի արաբական երկրները, ինչի արդյունքում ամերիկյան ԶԼՄ-ները, որպես կանոն, օգտագործում են ոչինչ չասող, բայց «քաղաքականապես չեզոք» Ծոց տարբերակը։

Չգիտեմ՝ պատճառը կոնկրետ լրատվամիջոցի՝ ԱՄՆ նախագահ Թրամփին չսիրելն է, թե այն, որ Իրանի արտգործնախարար Զարիֆը նահանգների ներկայիս վարչակարգին և դրա «պատվախնդիր դաշնակիցներին» կոչ էր արել աղոթել, որ չստանան իրենց իսկ փնտրած պատերազմը, բայց փաստը մնում է փաստ։

#մերբարեկամԻրանը
#քարոզչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել