Panorama.am-ը գրում է․

Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակի տվյալների համաձայն՝  2019թ․ Թուրքիայի 7․610 քաղաքացի Գերմանիայում ապաստան ստանալու դիմում է ներկայացրել։

Գերմանական մամուլում տեղ գտած տեղեկության համաձայն՝ ներկայացված ապաստանի հայտերի նախնական հաստատումների թիվը զգալիորեն աճել է։ Մասնավորապես հայտնի է, որ դիմումների շուրջ 48․8 տոկոսին ընթացք է տրվել։

Նշենք, որ 2018թ․ Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակը հայտնել էր Թուրքիայից ստացված 10․655 հայտի մասին, որոնցից ընթացք էր տրվել շուրջ 41․4 տոկոսին։ 2017թ․ Թուրքիայից Գերմանիային էր ներկայացվել 8․483 ապաստանի խնդրանք, որոնցից հաստատվել էր միայն 28․1 տոկոսը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել