Antifake.am-ը գրում է․
2018թ. հայաստանյան իրադարձությունները փոփոխությունների հանգեցրեցին կառավարման տարբեր, այդ թվում` միջին օղակում։ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում էլ փոխվեցին վարչական շրջանների ղեկավարներն ու նրանց աշխատակազմերը:
Փոփոխությունները, սակայն, շատ դեպքերում բարեփոխումների փոխարեն դարձան «տեղափոխություններ». «հներին» փոխարինելու եկան «նորերը», սակայն` «հներին» բնորոշ վարք ու բարքով։
Մեզ ուշագրավ տեղեկություններ են փոխանցել Ավան վարչական շրջանում տեղի ունեցած «տեղափոխությունների» մասին. նոր ղեկավար, նոր տեղակալներ, սակայն հին կարգեր։
Ավան վարչական շրջանի նոր ղեկավար Արա Դանիելյանը իր պաշտոնում նշանակվել է 2018թ. դեկտեմբերին: Դանիելյանի կենսագրության մեջ հատկանշական է, որ նա երկար տարիներ աշխատել է ՀՀ ոստիկանությունում:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` վերջինս ազատվում է հին կադրերից և նրանց փոխարեն իր ծանոթներին է նշանակում, բացի այդ, թաղապետարանում վերահսկողություն սահմանելու նպատակով վերջինս իր ընդունարանում տեսահսկող սարքեր է տեղադրել, որոնք նաև ձայնագրում են, որոնց միջոցով Դանիելյանը հնարավորութուն է ստանում «լսել» աշխատակիցների խոսակցությունները, որոնց բովանդակությունից կախված` կարող են տարբեր «խոսակցություններ ծագել»:
Բայց սա դեռ ամենը չէ: Մեր զրուցակիցը նշում է, որ նախկին օպերլիազորը իրեն տեղակալներ է նշանակել քրեական անցյալ ունեցող անձանց: Խոսքը Ներսես Միքայելի Պողոսյանի և Դավիթ Սասունի Պողոսյանի մասին է:
Ներսես Պողոսյանը, ով վարչական շրջանի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2019թ. փետրվարին, ազատության մեջ է հայտնվել 2018թ. «հեղափոխությունից» հետո. այսպես նշված է վերջինիս կենսագրականում:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` վերջինս բարձրագույն կրթություն չունի, «ա-ն բ-ից չի տարբերում» և հաճախ աչքի է ընկնում ոչ ադեկվատ պահվածքով: Ներսես Պողոսյանը նաև ճնշումներ է գործադրում համայնքի մանկապարտեզների տնօրենների վրա և հորդորում աշխատանքից ազատվել, այցելում է մանկապարտեզներ ստուգումներ իրականացնելու և չարաշահումներ գտնելու համար։
Նշենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել էր 2016 թվականի մայիսի 31-ին՝ «Ժիրայր Սեֆիլյանի գործով»։ Պողոսյանը մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, և ազատ էր արձակվել 2018 թ-ի հունիսի 13-ին։ Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդությամբ 2017թ. երաշխավորությամբ են հանդես եկել ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Մեզ դիմած քաղաքացին նաև տեղեկացրեց, որ Ներսես Պողոսյանը, ով նախկինում կապված է եղել Սեֆիլյանի հետ, հիմա նրա հետ կապ չի պահում և ակտիվորեն զբաղված է նոր իշխանություններին օգնելու գործով, ավելին, որտեղ ցույց է լինում, գնում է, որպեսզի օգնի ցույցը ցրել: Նրա ակտիվությունը տեսանելի էր նաև Օպերայի հարակից սրճարանների ապամոտնաժման ժամանակ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ