Պարոնա՛յք սպաներ, սպայի պատիվը պահանջում է չխաղալ քաղաքականություն, չսպասել «հետո»-ին, ակնարկներով հեռանալու հայտարարություններ չանել: Հայ ժողովրդի կյանքում այս վճռական պահին, երբ ժողովրդի կողմից վստահության կանխավճար ստացած իշխանությունն ապիկար կառավարմամբ լքում է իր ժողովրդին, սպայի պատիվն ու կոչումը պահանջում են չսքողել իրականությունն այն ժողովրդից, որին դուք կոչված եք ծառայելու: Եվ եթե համատարած հղումներ եք անում ոստիկանական և գաղտնի ոստիկանական սպաների պատիվներին, ապա, օրինակ, սահմանեք և բաց տեքստով տեղեկացրեք, թե ինչ է եղել և ինչու է եղել: Ձեր հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ ուզում եք ասել, որ ձեր հավատարմությունը ժողովրդին է և ոչ անհատին, և որ հաշվետու եք միայն նրան: Շնորհակալ եք նույնպես նրան և ոչ նրան, որ ձեզ ժամանակին սպառնացող առնվազն մոռացությունից առաջ բերեց և նոր կարիերա ստեղծեց ձեզ համար: Ուրեմն՝ սպայի պես ներկայացրեք այդ հաշվետվությունը և ասեք, թե ինչ է տեղի ունեցել, որ ձեր երախտիքը փոխվել է զայրույթի: Մենք իրավունք ունենք դա իմանալու, դուք` պարտավորություն՝ դա ասելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: