Կեցցե՛ մեր «իրավական» պետությունը։
Արժանապատիվ այրերը հեռանում են՝ փորձելով փրկել համակարգն անհավասարակշիռ ու սուբյեկտիվ հարվածներից։
Պատկերը կարծես ամբողջանում է. այն պահին, երբ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացնում, Ազգային ժողովում փոփոխության է ենթարկվում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքը, որում փոփոխվում են Ազգային անվտանգության ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար սահմանված պահանջները։
Այսպես՝ եթե ՀԻՄԱ, գործող օրենքի համաձայն, պետական լիազոր մարմնի ղեկավար կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում, ապա, առաջարկվող ՆԱԽԱԳԾԻ համաձայն, պետական լիազոր մարմնի ղեկավարը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները, այսինքն՝ քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք։
Տեսնես մեր օրենսդիր մարմնի ներկայացուցիչները պատկերացնո՞ւմ են իրավիճակի վտանգավորության աստիճանը։
Արդյո՞ք սթափեցման կոչերը և սթափեցնող քայլերն արձագանք կստանան։
Այսպես իրավական պետություն չեն կառուցում։
Պատիվ ունեմ։