Գիտնականները քիմիաթերապիայի ժամանակ մազաթափությունից պաշտպանվելու նոր միջոց են հայտնաբերել. դա կօգնի կանխել մազաթափությունը քաղցկեղը բուժելիս։

Ինչպես ասվում է MedicalXpress-ի մամուլի ամփոփագրում, հետազոտողներն օգտագործել են CDK4/6 ինհիբիտորներ, որոնք արգելակում են բջիջների բաժանումը՝ ֆոլիկուլների վրա թունավոր ազդեցություն չգործելով։ Միևնույն ժամանակ, մազերը դառնում են պակաս ընկալունակ տաքսանների հանդեպ՝ հակաուռուցքային միջոցներ, որոնք հաճախ կիրառվում են կաթնագեղձի քաղցկեղի դեմ պայքարում։

Տաքսաններն ազդում են ցողունային բջիջների վրա մազարմատների մոտ, որոնցից առաջ են գալիս հատուկ բաժանվող բջիջներ։ Սակայն գիտնականները մինչև այժմ չգիտեն այդ դեղամիջոցների պատճառով ֆոլիկուլների վնասվելու ճշգրիտ մեխանիզմը։ Նաև հայտնի չէ, թե ինչու պացիենտներից ոմանք ավելի շատ մազ են կորցնում, քան մյուսները, թեև դեղամիջոցը նույն չափաբաժնով են ստանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել