Կրկին պրակտիկա

Էսօր տեղեկատվական հոսքերով պրակտիկա անցնող 2 ուսանողներիս պատմում էի՝ քաղաքական իմիջի ստեղծման տեխնոլոգիաները ժամանակի ընթացքում ոնց են տրանսֆորմացվել՝ հարմարվելով օնլայն մեդիայի ու սոցցանցերի պահանջներին: Հեղափոխության օրինակով քննարկում էինք, որ լայն զանգվածների վրա ազդեցության ավանդական միջոցներն արդեն վաղուց սպառել են իրենց. էսօր եղանակ ստեղծողը թերթերն ու TV-ները չեն, այլ աուդիտորիայի հետ պարզ շփման ձևերն են։ Լավ է, թե վատ` այլ հարց է։
Պարզ, շիտակ, ուղիղ, շատ դեպքերում՝ անգամ կենցաղային։

Ու ստեղ սկսում ա հարցախեղդը․ «Բայց նույն կենցաղայինը նաև կարող է վատ ազդեցություն ունենալ այլ լսարանի համար»։

Բացատրում եմ, որ, այո՛, կարող է, բայց այդ լսարանի համար էլ այլ հարթակով այլ ձևաչափեր կան, օրինակ՝ նույն հեղափոխության օրինակով՝ կոստյում, հավասարակշռվածություն, կոստյում, անհավասարակշռվածություն և քաղաքացիական հագուստ ու էմոցիա։

Ու դրան հաջորդում ա հերթական բոմբ հարցը․ «Դրա համա՞ր ա, որ, օրինակ, Միքայել Մինասյանը Insta-ի իր էջում ֆոտո ա դնում, որից երևում ա, որ կինո նկարելու համար նախատեսված մի ամբողջ ռեժիսորական-օպերատորական խմբի հետ ա աշխատում, իսկ հաջորդ օրը հրապարակում ա ինտերվյու, որը վատ մոնտաժ, լղոզած կադր ու վատ որակի ձայն ունի»:

Ու ես ստիպված եմ բացատրել, որ դա էլ կարող է միտումնավոր արվել՝ իմիջի ապամիֆականացման, լսարանի հետ կոնտակտ ապահովելու համար անմիջականության էֆեկտ ստեղծելու նպատակով:

Կոստյումով ինտերվյուներն արդեն ազդեցիկ չեն: Ու որքան էլ ինքս ինձ համար նախընտրեմ կոստյումը, որովհետև ինձ համար դա է իմ իմիջը, ու ես այդպես եմ ինձ զգում կոմֆորտ զոնայում, չեմ զարմանա, որ նույն Մինասյանը վաղը սելֆիի ստիկով սկսի վլոգ վարել կամ լայվով ճաշ եփի:))) Ու սա ապացույցն ա էն բանի, որ ավանդական մեդիային տիրապետողները հասկանում են, որ իմ կոստյումն ու ոճն այլևս էֆեկտիվ չեն կամ պակաս էֆկտիվ են․ մարդիկ սկսում են քննարկել վիդեոյի որակը՝ խոսքի բովանդակությունից շեղվելով, չնայած որ բովանդակությունն էլ էր հատուկ նենց արած, որ կոնֆլիկտ հարուցի մյուս բոլոր խաղացողների հետ ու մաքսիմալ երկար քննարկվի:

Միաժամանակ կռվելով բոլորի հետ՝ փորձում են թիրախ ու գործոն դառնալ, ու այդ ռեսուրսի պարագայում, կարծում եմ, ամբողջն արվում ա պլանավորված ու հաշվարկված: Հստակ ընտրված էր ոչ միայն ձևաչափը, այլ նաև լեզուն՝ «երևաներենը», խոսքի անհարթությունները: Ես առավել քան վստահ եմ, որ ապագայում էլ ավելի անսպասելի ու անհավանական տրյուկներ են անելու՝ առավել մեծ զանգվածների ուշադրությունը գրավելու համար։

Ու վերջում կանխագուշակեցի այն, ինչը ամենածանրը տարան։))))) Ինչքան գնա, կոմունիկացիայի միջոցները պարզեցվելու են, ու հիմնական պրոցեսները ծավալվելու են օնլայն մեդիայում, քանի որ ստեղ թիրախային խմբերի հետ աշխատելն ավելի արդյունավետ ու մոբիլ է: Իսկ ես ստեղ փողկապով հարցազրույց կամ լայվ չեմ անի, ստիպված պետք է կատակներ անեմ․ իմ դեպքում, կարծում եմ, հիմա այդպես ասածս ավելի ազդեցիկ կլինի։

Ասացին՝ լացելու բան ա, խնդում եք։)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել