Tert.am-ը գրում է.

Բանկային գաղտնիքի մասին կարգավորման փոփոխությամբ պարզապես տեղի է ունենում բանկային գաղտնիքի իրավունքի պաշտպանվածության նվազեցում: Հավանաբար իշխանությանը որևէ քրեական գործով ինչ-որ բան է պետք իմանալ, տեսել են՝ օրենսդրական արգելք կա, որոշել են վերացնել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին:

 «Եթե նախկինում, տարիներ շարունակ առկա կարգավորման պարագայում դատարանը կարող էր պատճառաբանված թույլ տալ, որպեսզի վարույթ իրականացնող մարմինները բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանան այն դեպքում, երբ դրանք վերաբերում են կասկածյալին կամ մեղադրյալին, հիմա նախաձեռնվել է փոփոխության մի նախագիծ, ըստ որի՝ կասկածյալ ու մեղադրյալ լինել բացարձակապես պարտադիր չէ, դրա փոխարեն ընտրել են ինչ-որ հոդված՝ էլի իրենց սիրելի լոզունգային ձևակերպումներով՝ «խիստ հավաստի» , «խիստ անհրաժեշտ», «խիստ կարևոր»՝ այդկերպ նշելով, թե որ դեպքում կարող է դատարանը թույլատրել բանկային գաղտնիքի բացահայտումը»,-ասաց Վարոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել