Այս օրերին այնքան բան է գրվել Սամվել Ալեքսանյանի մասին, որ կարծում էի արդեն ձանձրացել եմ կարդալուց, ու եթե այս թեմային մեկ էլ անդրադառնամ, մյուսներին էլ հաստատ կձանձրացնեմ: Ախր էնքան բան իմացանք, որ թվում էր, թե էլ նորություն չի մնացել: Բայց մեկ էլ Նիկոլի հանդիպման ժամանակ նոր մանրամասներ ի հայտ եկան Լֆիկի մութ անցյալից: Պարզվում է, որ այն դաժան տարիներին նա 3 տարի այլուրը ուսին դրած էր կրում(տես՝ վիդեոն): Այսինքն Լֆիկը ժամանակին համբալություն էլ է արել, իհարկե բարի ու ազնիվ նպատակներով: Ես ամենևին դեմ չեմ որևէ մեկի կատարած աշխատանքին՝ ամեն մի մասնագիտույթուն պատվաբեր է, հայի համար միայն չաշխատելն է ահավոր: Բայց դեմ եմ, երբ ուզում են ցույց տալ, թե տեսեք ինչից ուր հասավ իր արժանինքերի համար: Լֆիկի արժանիքը հլու-հնազանդ օրվա իշխանությանը ծառայելն է, նրա վերարտադրությանը լծվելը, ինչի համար էլ իր պես համբալը դարձել է այսպիսի անասելի կարողությունների տեր: Այ սա է անթույլատրելի: Թե չէ, եթե մեր երկրում Լֆիկի արած գործը գնահատվեր հիմա արդեն ֆայլաբազարի բոլոր համբալները վաղուց պատգամավոր դարձած կլինեին:      

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել