Իր առաջին դերը նա խաղացել է անկրկնելի Ռաջ Կապուրի հետ։ 24 տարեկանում նա արդեն հայտնի էր աշխարհով մեկ։ Դերասանուհի Հեմա Մարինին ավելի քան 150 դեր է խաղացել։ Սովորաբար նա խաղում էր բարի և միամիտ հերոսների, և միայն լեգենդար «Զիտա և Գիտա» ֆիլմում նա իրար հակառակ երկու դեր էր խաղում, որոնց շնորհիվ նա Բոլիվուդի թագուհին դարձավ։
Դերասանուհու անձնական կյանքն այնքան էլ հեշտ չի եղել, բայց նա մինչև վերջ հավատարիմ մնաց իր սրտին։ Դերասանուհին նշանված էր դերասան Սաջիվ Կումարի հետ, որը «Զիտա և Գիտա» ֆիլմում նրա գործընկերն էր, սակայն նրա սիրտը մեկ այլ դերասան գրավեց, որը նույնպես նրա գործընկերն էր։
Դհարմենդրան ամուսնացած էր և չորս երեխա ուներ, սակայն երիտասարդներն անկարող էին զսպել իրենց զգացմունքները։ Բայց դերասանուհու ընտանիքը դեմ էր նրա հարաբերություններին ամուսնացած տղամարդու հետ։ Ամեն դեպքում, նա չեղյալ համարեց Կումարի հետ նշանադրությունը, իսկ երբ հայրը մահացավ, ամուսնացավ Դհարմենդրայի հետ։ Նրանք երկու դուստր ունեցան։
Հիմա դերասանուհին ռեժիսուրայով և պրոդյուսերությամբ է զբաղվում։ Միևնույն ժամանակ նա հայտնի հասարակական և քաղաքական գործիչ է։ Նա հոգատար կին է, սիրող մայր և բարի տատիկ։