Տարածված կարծիք կա, որ տարիքի հետ քաշի ավելացումը կապված է նստակյաց կենսակերպի հետ, և նոր ուսումնասիրությունը մասամբ հաստատում է այդ տեսակետը՝ գրում է naked-science.ru-ն:

Ուսումնասիրությունը, որին մասնակցել են մոտ 100 տղամարդ և կին, ցույց է տվել, որ տարիքի հետ լիպիդային նյութափոխանակությունը մարդու ճարպային հյուսվածքում նվազում է, ինչը հանգեցնում է ավելորդ քաշի հետ կապված խնդիրների:

Ըստ գիտնականների՝ ուսումնասիրության արդյունքները ենթադրում են, որ մեր ոսկրային հյուսվածքում տարիքի հետ կապված գործընթացները կարգավորում են մարմնի քաշի փոփոխությունները: Պարզվում է, որ դա կախված չէ այլ գործոններից: Ուսումնասիրության հեղինակները պնդում են, որ իրենց աշխատանքը կօգնի գտնել ճարպակալման դեմ պայքարի նոր եղանակներ:

Գիտնականների կարծիքով՝ ճարպային հյուսվածքում լիպիդային նյութափոխանակությունը արագացնելու եղանակներից մեկը մարմնամարզությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել