Yerkir.am-ը գրում է․

Աբխազիայի գործող նախագահ Ռաուլ Հաջիմբան, ըստ նախնական տվյալների, հաղթել է նախագահի ընտրություններում: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Աբխազիայի ԿՀԸ ղեկավար Թամազ Գոգիան:

ԿԸՀ տվյալների համաձայն՝ Հաջիմբան ստացել է ընտրողների ձայների 47.38 %-ը, իսկ ընդդիմադիր Ալխաս Կվիցանիան՝ 46.19%-ը: Գոգիան նշել է, որ ընդդիմությունն իրավունք ունի վիճարկելու ընտրության արդյունքները, սակայն դրա համար ոչ մի պատճառ չկա:

Կվիցանիան ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում են վիճարկել, միևնույն ժամանակ կոչ էր արել իր կողմնակիցներին՝ հեռանալ ԿԸՀ շենքի տարածքից:

Նշենք, որ կիրակի օրը Աբխազիայում տեղի ունեցավ ընտրությունների երկրորդ փուլը: Առաջին փուլը տեղի էր ունեցել օգոստոսի 25-ին: Այդ ժամանակ Հաջիմբան հավաքել էր 24.83, իսկ Կվիցանիան՝ 22.91 տոկոս ձայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել