Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ժամանել է Նյու Յորք՝ դիտելու իր ընկերուհու՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի խաղը US Open-ի եզրափակիչում: Հանուն միլիոնատեր Ալեքիս Օհանյանի կնոջ՝ դքսուհին երկար ժամանակով բաժանվել է ամուսնուց և որդուց։

Նախատեսվում է, որ շաբաթվա վերջին նա կվերադառնա Մեծ Բրիտանիա՝ գրում է The Times-ը: «Նա ուրախ է, որ կկարողանա աջակցել իր ընկերուհուն և այնուհետև կվերադառնա»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ Մարքլը ԱՄՆ է մեկնել առանց ամուսնու և չորս ամսական որդու՝ Արչիի և այլ օգնականների:

US Open-ի եզրափակչում Սերենա Ուիլյամսը կհանդիպի կանադացի Բիանկա Անդրեսկուի հետ: Հանդիպումը կսկսվի սեպտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով՝ 24:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել