Սահմանադրական դատարանը վերահաստատում է նախկինում արված այն պնդումը, որ դիմումները կազմվել են բացառապես ՍԴ իրավասու անձանց կողմից։

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ լրատվամիջոցներով շրջանառվող փաստաթղթի տվյալները (screenshot) պատկանում են Սահմանադրական դատարանի աշխատակազմի համակարգչին, որը գրանցվել է այն անվամբ, որը ներառված է շրջանառվող նյութում։

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ցանկության դեպքում բաց ենք ցանկացած ստուգման համար։

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի
տեղեկատվական և ծրագրային ապահովման բաժնի վարիչ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել