ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր այսօրվա ասուլիսի ժամանակ, հղում կատարելով օրերս ՀՀ-ում անցկացված դեսպանահավաքին, նշեց, որ և՛ իր, և՛ վարչապետի ելույթները նպատակ են հետապնդել «մեր իրականացվող քաղաքականությունը ամփոփելու, բերելու այն ձևաչափի մեջ, որտեղ մենք ամփոփ և ընդգրկուն ձևով կարող էինք արտահայտել այն, ինչ մենք անում ենք, ինչ նպատակներ ունենք և ինչ տրամաբանությամբ ենք մենք կառուցում և իրականացնում մեր քաղաքականությունը»:

Թույլ կտամ ինձ չհամաձայնել նախարարի հետ, քանի որ նրանց ելույթների ժամանակ մենք լսեցինք իրար հակասող թեզեր, օրինակ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Ըստ էության, դեսպանների մոտ առնվազն հարց մնաց՝ Արցախը Հայաստան է և վե՞րջ, թե՞ Արցախը բանակցությունների մասնակից պետք է լինի:

Եվ այս համատեքստում նախարարի նշած իրենց քաղաքականության տրամաբանությունը դժվար է պատկերացնել, թե ով ոնց ընկալեց:

Միակ բանը, որ հստակ էր, հեղափոխությունից 1.5 տարի անց դեսպաններին ասվեց՝ գնացեք և ձեր նստավայր երկրներում բաժանելով ստացված շոկոլադը՝ «գովազդեք» «թավշյա հեղափոխությունը», որի մասին աշխարհն արդեն մոռացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել