Mediaadvocate.am-ը գրում է․

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին և գործունեությանն առնչվող քննադատություններին՝ նշելով, որ քաղաքապետից դժգոհ է նաև քաղաքացիների այն շրջանակը, որը լոյալ է տրամադրված գործող իշխանությունների նկատմամբ: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2019թ-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 215 հոդված, որոնցից 76-ը եղել է բացասական, 5-ը՝ դրական, 134-ը՝ չեզոք։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում, բացասական հոդվածները բազմաբնույթ են։ Հայկ Մարությանը հայց էր ներկայացրել Երևան քաղաքի նախկին ավագանու անդամ Սոնա Աղեկյանի դեմ։ Ըստ լրատվականների հրապարակումների՝ այդ հայցի մեջ որոշ խախտումներ են եղել, այդ պատճառով հայցը վերադարձվել է։ Սոնա Աղեկյանը նշում է, որ եթե Հայկ Մարությանի խորհրդականները խելացի լինեն, այդ հայցն այլևս դատարան չի վերադարձվի։

Դավիթ Խաժակյանը շարունակում է աղբահանության խնդրով քաղաքապետին հարցեր ուղղել։ Ըստ նրա՝ «Այնպիսի տպավորություն է, որ քաղաքապետարանի համար միևնույն է` «Սանիտեկը» կաշխատի՞, թե՞ ոչ։ Հայկ Մարությանի հարցազրույցներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ տույժ ու տուգանքների խնդիր առհասարակ չկա, միայն սպասում են, որպեսզի իրենց սեփական տեխնիկան համալրվի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել