Նիկոլն իշխանության գալու առաջին օրից գոռում գոչում է, որ նոր Հայաստանում տեղ չունի բռնությունը, նոր Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի են...
Իշխանության շուրջ օղակը սեղմված է, և Նիկոլը, այլևս չունենալով ժողովրդի լայն աջակցությունը, գնաց մի քայլի․ հանդիպեց Հայաստանում գործունեություն ծավալող ահաբեկչական խմբի ղեկավարներին, ովքեր առաջին հակառուսականներն են՝ այսպիսով ջախջախելով իր իսկ հռչակած ուղենիշները։ Նա այդ հանդիպմամբ փաստեց, որ տեռորիզմը խրախուսում է, նաև ցուցադրեց, որ հակառուսական քարոզիչներն իր համար ընդունելի են... Այսինքն՝ Նիկոլի վիճակն այնքան սարսափելի է, որ քաղաքական կոնսուլտացիաներ է իրականացնում 1% քվե ունեցող, հակառուսական տեռորիստական կազմակերպության հետ։ Դրա տողատակերին և պայմանավորվածություններին ու Նիկոլի շահին կանդրադառնամ առաջիկայում, իսկ այս պահին ֆիքսենք, որ Նիկոլի հույսը փրփուրից կախվելն է...