«Ադեկվադ» միաբանությունը 2019 թ․ սեպտեմբերի 7-ին կանցկացնի նույնանուն կուսակցության հիմնադիր համագումար, որը տեղի կունենա «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում (9-րդ հարկ) ժամը 12։00-ին։
Համագումարի օրակարգում է «Ադեկվադ» կուսակցության ստեղծումը, կուսակցության ծրագրի ընդունումը, կանոնադրության հաստատումը, պետական գրանցման համար լիազորված անձանց ընտրությունը, ղեկավար մարմնի կազմավորումը, կուսակցության վերահսկողություն իրականացնող մարմնի կազմավորումը և կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրությունը:
«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարում ներկայացվելու է կուսակցության ստեղծման ծրագիրը և հռչակագիրը, ներառյալ՝ գործունեության հիմնարար սկզբունքները, նպատակները և ուղղությունները:
Միջոցառումը բաց է լուսաբանման համար։