«Սասնա ծռեր» էպոսն իմ ամենասիրելի էպոսն ա եղել սկսած 4 տարեկանից, երբ անգիր գիտեի էպոսը սկզբից մինչև վերջ, ու հենց հյուր էինք ունենում, պարտադիր ցուցադրում էի էդ տաղանդս։

Քիչ չի՝ ոմն տեռորիստներ իրանց իրավունք վերապահեցին վերցնել ու օգտագործել էպոսի անունը, քիչ չի էդ՝ բանդայի բոլոր անդամները հիմա բանտում չեն տեռորիստական ակտ իրականացնելու հոդվածով, քիչ չի՝ իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ ամեն ինչ արեցին, որ էդ մարդիկ հայտնվեն ազատության մեջ, հիմա էլ նույն կերպ ամեն ինչ անում են, որ երկրում արմատավորվի էդ տեսակի տեղն, ու խրախուսվի ահաբեկչությունը։

Թե չէ ուրիշ ի՞նչ կերպ կարելի ա ընկալել Նիկոլ Փաշինյան - Ժիրայր Սեֆիլյան - Գարեգին Չուգասզյան հանդիպումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել