Yerkir.am-ը գրում է․

Թուրքիան սեպտեմբերի վերջից կսկսի քայլեր ձեռնարկել Սիրիայի տարածքում՝  Եփրատից արևելք ընկած հատվածում, անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ նրա՝ Անկարան վճռական է «անվտանգության գոտու» ստեղծման հարցում՝ համապատասխան Թուրքիայի ազգային շահերին:

«Մեր նպատակն է սիրիական տարածքում 450 ք. կմ մակերերով ստեղծել «անվտանգության գոտի» առնվազն մեկ միլիոն փախստական բնակեցնելու համար: Մի՞թե Անկարան պետք է միայնակ տանի այդ բեռը: Մենք չենք ստացել անհրաժեշտ միջազգային աջակցությունը, այդ թվում՝ ԵՄ-ից: Գուցե Անկարան ստիպված լինի բացել իր սահմանները մեր երկրում գտնվող փախստականների համար, որպեսզի ստանա ֆինանսական աջակցություն»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ղեկավարը նաև հավելել է, որ Թուրքիային չեն վախեցնում պատժամիջոցները, հակառակը՝ ավելի վճռական են դարձնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել