Ամռան ընթացքում լայն քննարկման առարկա դարձավ Սևանա լճի վիճակը բարելավելու հարցը, որի համար անհրաժեշտ է առաջին հերթին բարձրացնել լճի մակարդակը: Եվ չնայած որ օգոստոսի 21-ին վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Սևանից 2018թ. համեմատ 51 մլն խորանարդ մետրով ավելի քիչ ջուր է բաց թողնվել, սակայն պարզվում է, որ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 1 սմ իջել է:
Ուշագրավ է, որ 2018թ․-ին նախորդ տարվա համեմատ ևս լճի մակարդակի իջեցում էր նկատվել: Սա արդեն նշանակում է, որ լճի մակարդակի իջեցման տևական դինամիկա կա, իսկ Սևանա լճի բացասական բալանսը շատ վատ է ազդում լճի էկոհամակարգի վրա: Եթե իրոք կառավարությունը մտահոգված է Սևանի խնդրով, ապա պետք է մշակի լճի մակարդակի բարձրացման երկարաժամկետ ծրագիր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել