Նիկոլ Փաշինյանը սեփական գահավիժող ռեյտինգը փրկելու համար մատաղ ա անելու բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, տիկնայք ու պարոնայք «ձերքայլականներ»: Ընդ որում՝ դա անելու ա շոուների ու հիստերիկ լայվերի միջոցով, որում փորձելու ա արդարանալ, որ դուք բոլորդ վատն էիք, ինքը՝ լավը:
Նիկոլը զոհաբերելու ա ԲՈԼՈՐԻԴ՝ Միրզոյան Արարատից մինչև Արթուր Վանեցյան, Ավինյան Տիգրանից մինչև Արթուր Դավթյան ու Օսիպյան: Առանց աչքը թարթելու զոհելու ա մարդկանց, որոնք հլու-հնազանդ իր հանձնարարությունն են կատարել՝ շարքային քննիչից մինչև Քննչական կոմիտեի ղեկավար:
Էսօր Նիկոլը «զոհեց» Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին և Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանին: Ու էսքանով չի սահմանափակվելու նա: Հաջորդը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ա լինելու: Կտեսնեք:
Եվ թեզը, թե՝ «Նիկոլը լավն ա, թիմը վատն ա», հենց էս օպերացիայի համար ա հորինվել, որպեսզի սեփական որոշումների ու հրահանգների՝ իր համար ոչ նպատասվոր ցանկացած ելքի ժամանակ Նիկոլը մեղքը բարդի թիմակիցների վրա ու ջրից չոր դուրս գալու տարբերակ ունենա:
Եվ Նիկոլը թիմակիցներին միայն պաշտոնից ազատելով չի սահմանափակվելու: Քրեական գործեր ա հարուցելու, նստացնելու ա՝ սեփական «արդարությունը» ապացուցելու համար: Չկասկածեք:
Հիշո՞ւմ եք, որ ասեց՝ եթե պարզվի՝ Քոչարյանի նկատմամբ անօրինական ա կալանք կիրառվել, ՔՆՆԻՉՆԵՐԸ կպատժվեն: Նիկոլը սուտ չի ասել, պարոնայք քննիչներ, վաղը դուք եք պատժվելու: Կտեսնեք: