Tert.am-ը գրում է․

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայցի վերաբերյալ որոշումը: Հայցով վիճարկվում էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածների համապատասխանությունը Մայր օրենքին, գրում է «Կոմերսանտ»-ը։

Աղբյուրը հաղորդում է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանններին հաջողվել է հասնել իրենց նպատակին. Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որում ներայացված են «քրեական գործի վարույթը բացառող հանգամանքները», հակասահմանադրական է ճանաչվել։

Հայաստանի նախկին նախագահը, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվի կալանքից՝ արդեն երրորդ անգամ, գրում է աղբյուրը և հավելում, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չորեքշաբթի ընթերցել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը:

Ինչպես հայտարարել է Հրայր Թովմասյանը, Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը (քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանքները) ճանաչվել է հակասահմանադրական։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել