Վինսենթ Վան Գոգը 19-րդ դարում ծնված ու իր կենդանության օրոք այդպես էլ չգնահատված աշխարհահռչակ նկարիչ է, ով ստեղծել է այնպիսի աշխարհահռչակ կտավներ, ինչպիսիք են «Արևածաղիկ», «Աստղազարդ երկինք» և այլն։
Սակայն որքան էլ որ աշխարհը նվաճած այս նկարիչն ու նրա գունազարդ նկարները թվան բացահայտված, մենք առաջարկում ենք ծանոթանալ 5 կարևորագույն փաստի, որոնք դուք գուցե մինչև այս բաց եք թողել նկարչի մասին։ 

Վան Գոգն իր կենդանության օրոք վաճառել է ընդամենը մեկ նկար

Այո՛, այո՛, որքան էլ որ տարօրինակ լինի, այս հանճարեղ նկարիչը հասցրել է իր կենդանության օրոք ընդամենը մի նկար նկարել, որը վաճառել է ոչ այնքան թանկ գնով։ Վան Գոգը հաճախ էր ընկնում դեպրեսիայի մեջ այն փաստից, որ նրա աշխատանքներն այդպես էլ չհասկացված են մնում։ 

Վան Գոգը 10 տարում հասցրել է նկարել շուրջ 900 նկար

Այս հանճարեղ նկարիչը կարողացել է նկարների աննախադեպ քանակ նկարել 10 տարում, որոնցով, իհարկե, համաշխարհային արվեստը հարստացրել է գլուխգործոցներով։ 

Վան Գոգը կտրել է ընդամենը ականջի ծայրը, ոչ թե ամբողջ ականջը 

Չնայած տարածված ստին, որ Վան Գոգն ամբողջությամբ կտրել է ականջը իր սիրած կնոջ պատճառով, փաստը մնում է փաստ, որ նա կտրել է ընդամենը ականջի ծայրը։ Ապացուցված չէ նաև, որ դրա մեղավորը կին է եղել։ 

Գրեթե նկարների չափ նա հասցրել է գրել նամակներ

Վան Գոգը ոչ միայն սիրում էր նկարներ նկարել, այլ նաև չափազանց հետաքրքրված էր նամակներ շարադրելով։ Նա այդ նամակները գրում էր հատկապես իր եղբորը՝ Տեոյին։ Արդյունքում Վան Գոգը հասցրել է շարադրել շուրջ 800 նամակ։ 

Վան Գոգը մահացել է 37 տարեկանում 

Վինսենթը, ցավոք, իր կյանքն ավարտեց ինքնասպանությամբ։ Նա իր եղբորը շարադրված նամակում գրել էր, որ իր սիրելի բոլոր նկարիչներն ավարտել են իրենց կյանքը այն ժամանակ, երբ իրենք են ցանկացել, և նա ցանկանւմ է գնալ նրանց ուղով։ Ըստ եղբոր՝ Վան Գոգին չէր լքում այն միտքը, որ նա պիտի շուտ կյանքից հեռանա, որպեսզի գնահատվի։ Ժամանակը ցույց տվեց, որ նա, ցավոք, ճիշտ էր։ Միայն 10 տարի անց նրա աշխատանքները սկսեցին գնահատել լայն զանգվածներ։ Վան Գոգի նկարներն այժմ ամենաթանկն են աշխարհում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել