ՀՀ վարչապետին
Պարոն Փաշինյան,
Մեր ազգային արմատները, արժեքները և նպատակները միշտ շաղկապված են եղել հայդուկի, ֆիդայու և զինվորականի հետ: Դա այն կետն է, որտեղ ազգը միշտ դարձել է երկիր ու միասնական: Դա այն կետն է, որով շահել ու պահել ենք թեկուզ փոքր, բայց էս չնաշխարհիկ երկիրն ու պատմության բարդ շրջադարձեր հաղթելով՝ հասել այսօրվան: Դա էն կետն է, որի առաջ խոնհարվել են թշնամիների զորավարներն ու աշխարհի պատմաբանները:
Այսօր ԱՆ նախարարի բառամթերքից դուրս պրծած արտահայտությունը խորը վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում: Չեմ ցանկանում մեջբերել անգամ այն, ինչ հնչել է ի լուր աշխարհի և, ցավոք, նաև մեր չբարեկամների:
Մենք խելոք ժողովուրդ ենք, բայց նման արտահայտությունն արդեն իսկ բոլորիս ուղղված վիրավորանք է, ու բնականաբար, դիմում եմ Ձեզ՝ ակնկալելով, որ կտաք Ձեր գնահատականը ասվածին:
Հասարակությանը սուր արտահայտություններով հայտնի այս պարոնն իր հերթական պոռթկման պահին ընտրել է հասարակության համար արժեքավոր ու սրբացած, փոքրաթիվ, բայց ծագումնաբանական իմաստով երկրապահ տղաների, որոնք առաջին հայացքից են անպաշտպան ու կամ գոնե լայն հասարակության կողմից պաշտպանված են:
Թվում է, թե մեզ համար սովորական պիտի հնչեն սույն պարոնից արտաբերված արտահայտությունը, բայց, քավ լիցի, բացեք և թերթեք սոցցանցերն ու լրատվականները:
Վստահ եմ, որ կտեսնեք այն իրականությունը, որի առաջ կանգնած է հասարակությունը կամ, այլ կերպ ասած, հասարակական մտահոգությունը և վրդովմունքը:
Կարծում եմ, որ բաց նամակս Ձեզ համար հասանելի է, և իմ պես շատերի անունից ակնկալում եմ Ձեր գնահատականը և արձագանքը:
Նյութը բաց է տարածելու, միանալու համար։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան