Yerkir.am-ը գրում է.
Ֆիլիպիններում շտապօգնության ինքնաթիռը կործանվել է հյուրանոցներից մեկի մերձակա տարածքում՝ խլելով ինը մարդու կյանք, որոնցից երկուսը Նոր Զելանդիայի քաղաքացիներ են եղել։ «The Beechcraft King Air 350» ինքնաթիռը տեղափոխելիս է եղել մի քանի բժիշկների, մի հիվանդ տղամարդու և նրա կնոջը․ հայտնում է Daily Mail-ը։
Ֆիլիպինների հարավում գտնվող Դիպոլոգ քաղաքից շտապօգնության ինքնաթիռը թռչելիս է եղել դեպի Մանիլա քաղաքի հիվանդանոցներից մեկը։ Ըստ ականատեսների՝ օդանավի պոչային հատվածից ծուխ է դուրս եկել մինչ ցած ընկնելը, հետո այն մխրճվել է հանգստյան գոտու տարածք և սկսել այրվել։
Հյուրանոցի տարածքում երկու մարդ վնասվածք է ստացել, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ բոլոր 9 զոհերն անճանաչելիության աստիճանի այրվել են։