«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» սեպտեմբերի 1-ի թողարկմանը ծավալուն անդրադարձ կար ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորմանը։ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրենը Գագիկ Խաչատրյանի աշխատանքային սրընթաց վերելքը կապում է Սերժ Սարգսյանի հետ, որակումներ տալիս՝ «Այսպիսով՝ սուպերնախարար անունը ստացած նախկին բարձրաստիճան պաշտոնյան․․․»։ Թամրազյանը տաղավար հրավիրած միակ հյուրի` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ զրույցում նշում է, որ Գագիկ Խաչատրյանը իր անունով ոչ մի բիզնես չունի, ամեն ինչ գրանցված է նրա որդիների, ազգականների անուններով, մինչդեռ փաստեր չկան։ Հայկ Գևորգյանը նշում է, որ դա իրավապահ մարմինները պետք է պարզեն։ Թամրազյանը պարբերաբար հղում է անում անցյալին՝ հիշեցնում Խաչատրյանի անցած ուղին, մինչդեռ շրջանցում այս օրերին շատ քաղաքագետների դիտարկումները, որ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը հասարակության ուշադրությունը Ամուլսարի խնդրից ու Ստամբուլյան կոնվենցիայից շեղելու համար էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: