Facebook-ի գլխավորությամբ Instagram-ը շարունակում է փորձեր կատարել: Այժմ սոցիալական ցանցը փորձարկում է նոր հավելված՝ օգտատերերի միջև հաղորդագրություններ փոխանակելու համար:

Ըստ The Verge-ի, նոր մեսինջերը կոչվելու է Threads, և այն կաշխատի առանձին հավելվածով: Ծառայությունն ուղղակիորեն միացված է լինելու  Instagram սոցիալական ցանցին, որպեսզի նրա օգտվողները կարողանան շփվել միմյանց հետ, կիսվել լուսանկարներով և տեսանյութերով:

Նոր մեսինջերն անսովոր գործառույթներ կունենա: Օգտագործողները կկարողանան տարածել իրենց գտնվելու վայրը քարտեզի վրա, շարժման արագությունը և մարտկոցի մակարդակը: Դա կարող է օգտակար լինել, որպեսզի մյուս անձը իմանա, որ շուտով ձեր հեռախոսի մարտկոցի լիցքավորումը պարպվելու է:

Threads մեսինջերը կաշխատի Instagram-ի «մտերիմ ընկերների» համար և կդառնա Snapchat-ի նոր այլընտրանք:

Այսպիսով, սոցիալական ցանցը փորձում է ավելացնել օգտվողների ներգրավվածությունն իր ծառայություններում: Բայց դեռ տեղեկություններ չկան, թե երբ Facebook-ը հասանելի կդարձնի հավելվածը բոլորի համար:

Instagram-ն արդեն ունեցել է մեսինջերի տարբերակ՝ Direct-ը,  այն աշխատեց ավելի քան մեկ տարի: Այժմ օգտվողները կարող են հաղորդագրություններ ուղարկել անմիջապես Instagram-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել