Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» նոր ձեռքբերում կունենա։ Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «արքայական» ակումբը ևս մեկ ձեռքբերում կիրականացնի։ 

Ինչպես տեղեկացնում է O Jogo-ն, Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել Լիսաբոնի «Սպորտինգի» հետ կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի տեղափոխության հարցում։ 24-ամյա կիսապաշտպանի համար մադրիդցիները 70 միլիոն եվրո կվճարեն պորտուգալական ակումբին։ Հաղորդվում է, սակայն, որ պորտուգալացի ֆուտբոլիստը կմիանա «արքայական» ակումբին հաջորդ ամառ։ Ընթացիկ մրցաշրջանում նա կմնա «Սպորտինգում»։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել