Armsport.am-ը գրում է.
Transfermarkt պորտալը ներկայացրել է տրանսֆերային արժեքով ամենաթանկարժեք խաղացողների տասնյակը, որոնց պայմանագրերն ավարտվում են 2023 թվականի ամռանը։
Ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին այս վարկանիշում զբաղեցնում է երրորդ տեղը։ Լավագույն տասնյակը գլխավորում է Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը, որին հաջորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։
Ամբողջական տասնյակն ունի հետևյալ տեսքը.
Միլան Շկրինյար (60 մլն եվրո, Ինտեր);
Մարկուս Ռեշֆորդ (55 միլիոն եվրո, Մանչեսթեր Յունայթեդ)
Լիոնել Մեսսի (50 միլիոն եվրո ՊՍԺ)
Յուրի Տիլեմենս (40 մլն եվրո, Լեսթեր Սիթի)
Կարիմ Բենզեմա (35 միլիոն եվրո, Ռեալ Մադրիդ)
Ժորժինյո (35 միլիոն եվրո, Չելսի);
Վիլֆրիդ Զահա (32 միլիոն եվրո, Քրիսթալ Փելաս)
Դիոգո Դալոտ (32 միլիոն եվրո, Մանչեսթեր Յունայթեդ)
Էվան Ն’Դիկա (32 մլն եվրո, Այնտրախտ Ֆրանկֆուրտ)
Յուսուֆ Մուկոկո (30 միլիոն եվրո Դորտմունդի Բորուսիա)