Lurer.com-ը գրում է.

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի աշխատավարձը ՊՍԺ-ում նոր պայմանագրով կբարձրանա։ Կողմերը կկնքնեն մեկ տարվա պայմանագիր 2024-ի ամռանը եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է BBC Sport-ը՝ հղում անելով twitter.com/GuillemBalague-ին։ Մեսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Մեսիի հայրն ու գործակալ Խորխե Մեսին չորս ամիս բանակցել է ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լուիշ Կամպուշի եւ նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ։ Կողմերը հասել են համաձայնության եւ առաջիկայում կկնքեն պայմանագիրը։

Մեսիի ընտանիքը երջանիկ է Փարիզում եւ փոփոխությունների գնալու ցանկություն չունի։ ՊՍԺ-ում մնալուց բացի միակ տարբերակը եղել է հաջորդ ամռանն անվճար «Բարսելոնա» վերադառնալը։

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել