Armsport.am-ը գրում է.

«Սևիլիան» պաշտոնապես հայտարարել է 30-ամյա կիսապաշտպան Իսկոյի հետ պայմանագիրը խզելու մասին։

Հիշեցնենք, որ Իսկոն «Սևիլիա» է տեղափոխվել ամռանը Մադրիդի «Ռեալից»: Անդալուզիական թիմի կազմում իսպանացին կարողացել է ընդհանուր առմամբ անցկացնել 19 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսկոն կարող է կարիերան շարունակել անգլիական «Վուլվերհեմփթոնում», որը գլխավորում է հայտնի իսպանացի մարզիչ Խուլեն Լոպետեգին։

Նշենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 14 տուրից հետո «Սևիլիան» 18-րդ տեղում է՝ վաստակած 11 միավորով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել