Թէև Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մեր անմիջական հարևանն է, որ Հայաստանի հանդէպ մշտապէս բարեացակամ եւ հիմնականին, կառուցողական գործընկերային վերաբերմունք ունեցած է, մեր երկրին մէջ այդ կարևոր հարևանին հետ կապուած պատկերացումները յաճախ սահմանափակ են և կարծրատիպային: Սա առաջին հերթին մեզի վնասող հանգամանք է, որ կը վկայէ նեղմտութեամբ բնութագրուող քաղաքական մտահորիզոնի առկայութեան մասին: Իրանն այսօր ունի նոր նախագահ, որուն ընտրութեան կապակցութեամբ անկեղծօրէն կարելի է շնորհաւորել այդ երկրի մեր բարեկամ ժողովուրդին, նաև տեղի հայ համայնքին: Կը կարծեմ, որ պարոն Ռոհանիի ԻԻՀ նախագահի պաշտօնին ընտրուիլը նաև նոր հեռանկարներ կը բանայ մեր երկկողմ յարաբերութիւններու զարգացման ասպարէզին մէջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել