Mediaadvocate.am-ը գրում է.

2019թ-ի օգոստոսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 218 հոդված, որոնցից 95-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 121-ը՝ չեզոք։

Թեև «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում անընդհատ խոսվում է, որ նոր աղբատար մեքենաներ են բերվել և քաղաքի մաքրությունը շուտով կբարելավվի՝ այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում։

Դերասան Սարգիս Գրիգորյանը նույնպես անդրադարձել է քաղաքապետին և ասել է, որ ցավում է, որ իր ընկեր և դերասան Հայկ Մարությանը չի շարունակում զբաղվել դերասանական արվեստով. «Իմ շատ լավ ընկեր, հրաշալի դերասան Հայկ Մարությանը համապատասխան կրթություն և գիտակցություն չունի` ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը»։

Ըստ լրատվականների՝ Ամուլսարի խնդրի պատճառով Հայկ Մարությանը կարող է հրաժարական տալ։ Քաղաքապետը դեռևս որևէ կարծիք չի հայտնել հանքի շահագործման մասին և դա ենթադրությունների հիմք է հանդիսացել, որ պարոն Մարությանը գուցե համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հասարակական շրջանակների տպավորությամբ՝ Հայկ Մարությանը դավաճանել է ժողովրդին և երբեմնի ակտիվիստ քաղաքապետը, որը տարբեր սոցիալական հարցերի դեպքում ժողովրդի կողքին էր, այժմ լռում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել