Armenpress.am-ը գրում է.

Ամազոնիայում կրակի ընդգրկուն օջախները «լրացուցիչ սթրես են դարձել Երկրագնդի կլիմայի եւ բնական միջավայրի համար Արկտիկայում հունիսյան եւ հուլիսյան հրդեհներից հետո»: Օգոստոսի առաջին 25 օրվա ընթացքում մթնոլորտ Է լցվել 255 տոննա ածխածնի երկօքսիդ, օգոստոսի 28-ին Ժնեւում հայտնել Է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կազմակերպությունը վկայակոչում Է Եվրամիության «Կոպեռնիկոս» մթնոլորտի դիտարկման ծառայության տվյալները: ՕՀԿ-ն նշում Է, որ Ամազոնիայում գրանցվել Է գրեթե 4 հազար հրդեհ, որոնք «օգոստոսի 1-ից մինչեւ 25-ը հանգեցրել են 255 մեգատոննա ածխածնի երկօքսիդի, ինչպես նաեւ ածխածնի օքսիդի արտանետման»: «Ամազոնիայում հրդեհները հաջորդեցին Սիբիրում եւ Արկտիկայի, Գրենլանդիայի եւ Ալյասկայի շրջաններում հունիսյան եւ հուլիսյան աննախադեպ հրդեհներին»,- հիշեցնում Է ՕՀԿ-ն: Ներկայում, բացի Ամազոնիայից, կրակի լայնամասշտաբ օջախներ են արձանագրվել Աֆրիկայի հարավային արեւադարձային գոտու երկրներում, մասնավորապես, Անգոլայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել