ՀՀ կառավարության նիստն եմ լսում։
Ինչ որ հեղինակավոր կազմակերպությունը ինչ որ գնահատականա տվել մեզ։ Էտ հայտարարելուց հետո աջ կիսապաշտպան էկոնոմիկայի նախարարին որ լսեիր, պարզվումա, մոտավոր 37 րոպե հետո աշխարհի երեսից ինչքան ներդրող կա կիջնի Զվարթնոցում, հետո պասը վերցրեց Ներսես Երիցյանը, ով նենց բաներ ասեց նավսյակի ուզում էի գոռայի, որ մենք աշխարհի ֆինանսական թիվ մեկ երկրի հպարտ քաղաքացիներ ենք, հետոո փիառվելու "ծանր բեռը" իր վրա վերցրեց ֆինանսների նախարարը, ու ըստ երևույթին բոլորի ասածները նորից կրկնում էր, բայց դե մի հատ էլ ինքը խոսեց, իսկ վերջում վերջնական գոլը խփեց փոխվարչապետ, ով մի հատ էլ ասեց, որ էտ ամեն ինչում ինքը իրա լուման ունի ու էտ գնահատական տալուց առաջ ինքնա նաև հանդիպել էտ մարդկանց։
Դե իհարկե վերջում այսօրվա ստատուսը բարձրաձայն կարդաց նաև վարչապետը, որտեղ ամեն ամեն ինչ աճում էր, էդքան աճ բառը լսելուց հետո հիմա մտածում եմ գնամ մի ամերիկացի բռնեմ ասեմ, արի նայի ոնցա երկիրը զարգանում այ բոմժ տվարներ։
Հիմա գլխավոր հարցը՝ ժող ջան, բացի ինձնից ու "իմ քայլականներից" կա էլի մարդ ում գործերը լավացելա, ում տատիները թոշակները բարձրացելա ու ում կենսամակարդակը զգալիորեն փոխվելա՞. ախր էսքան աճի մեջ պիտի հիմա տատիս 100 դոլլարանոցներով բանկա հավաքած ունենար:D