Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում գրեթե ամեն օր ներկայացվող «վիճակագրական» տվյալներին ուշադիր թե հետևեք, կտեսնեք, որ վարչապետն ամեն ինչը 2018թ. առաջին կիսամյակի ցուցանիշների համեմատ է դիտարկում։ Այսինքն որպես ելակետ ընդունել է մի ժամանակահատված, երբ երկիրը բառիս բուն իմաստով կանգնած էր ու պարալիզացված։ Ասենք ո՞վ այն ժամանակ փակ ճամփեքով թատրոն կգնար կամ թանգարան։

Ու չնայած վաղուց եմ համոզվել, որ Փաշինյանը տաղանդավոր մանիպուլատոր է ու շահարկող, բայց նույնիսկ դա իմանալով չէի կարող պատկերացնել, որ հերիք չի ճանապարհ փակելով իշխանություն կզավթի, մի հատ էլ այդ նույն առիթը կօգտագործի մարդկանց փայլուն «արդյունքներ» ցույց տալու համար։

Ի՞նչ եք կարծում, էլ որտեղ կկարողանա «ծախել» անցած տարվա փակ ճանապարհները վարչապետի աթոռին հայտնված պողոսների տիրակալը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել