Ուկրաինան սուր ոսկորի նման դեմ է առել ու լռվել է Ռուսաստանի կոկորդում։ Ոչ կարողանում են կուլ տալ ոչ էլ դուրս թքել։ Մոլորվել մնացել են։ Ինչքան լավ վերլուծաբաններ ասես ունեն բայց ոչ մեկը մի հարմար հնար չի կարողանում մտածել թե ինչպես ազատվեն այդ փորձանքից։
Նույն անմխիթար վիճակում է նաև ԱՄՆ-ը։ Նախ որ չեն կարողանում մի լավ ու Ամերիկայի հզորությանը համապատասխանող նախագաը գտնեն։ Տրամպի հետ ահագին հույսեր կապեցինք սա էլ մի բարի պտուղ դուրս չեկավ։ Էնքան քլնգեց Ռուսաստանին ու Չինաստանին որ սրանք ախպերացան ու հիմա ԱՄՆ-ը շփոթվել մնացել է։ Իր ձեռով իր թշնամիներն իրար դեմ դուրս բերելու փոխարեն իրար բարեկամացրեց։
Միացյալ Եվրոպան էլ արդեն լավ վիճակում չէ։ Տեղական բնակչության ցածր աճի հետևանքով ողջ Եվրոպային լրջորեն սպառնում է իսլամացման վտանգը։ Տրամպի հետ էլ ահագին գժտություններ ունեն, ռուսներից էլ լավ վախեցած են։
Մի խոսքով աշխարհը խառն է ու բոլորին իրենց այդ հիմանակն ու արմատական հարցերի լուծման համար վիզ Երրորդ Համաշխարհային պատերազմ է պետք։ Ուզում են աշխարհը խառնեն ու ըստ իրենց այս պահին ունեցած ախորժակին ու հզորությանը նորից բաժանեն։
Կանեն, արդեն մի քանի անգամ արել են ու լավ փորձ ունեն այդ հարցով։
Վատը մեզ նման փոքրերի համար է լինելու։ Մեզ ու այդ հզորների ցածր խավին խառը կօգտագործեն որպես թնդանոթի միս։ Հետո իրենք իրենց մուրազին կհասնեն իսկ թե մենք ել կլինենք թե չենք լինի դա էլ միայն Աստծոն է հայտնի։
Բացի այդ ես մտածում եմ որ Ամուլսարը պետք է փակվի։