Խնդրում եմ ԲՈԼՈՐԻՆ, կարդալ և տարածել, սա շատ կարևոր է

Չի ստացվելու խլացնել Ամուլսարը. իշխանությունների պարզ մանիպուլյացիան։
————————
Ինչպես և ակնկալում էի, Փաշինյանի կառավարությունն ամեն ինչ փորձելու է անել ժողովրդի ուշադրությունը շեղելու համար Ամուլսարի թեմայից, քանի որ վաղուց արդեն ակնհայտ է, թե ինչպիսի դավաճանական տրամադրություններ են խմորվում իշխող թիմի ներսում՝ պատրաստ լինելով օտարին վաճառել հայոց հողերը, և այդ ազգադավ ծրագիրը սկսելով հենց Ամուլսարից։

Բնականաբար, այս համատեքստում վերջիններս պատրաստ են դիմել հնարավոր բոլոր քայլերին, որպեսզի հանրությունը պառակտվի մեդիա դաշտում և քննարկի բոլորովին այլ «ցնցող» թեմաներ, միայն թե ոչ Ամուլսարը։ Նման կերպ վարվում էին նախկինները, նույնը շարունակում է Նիկոլը։

Միանգամից ասեմ՝ չի ստացվելու, պարոն Փաշինյան, մոռացեք։ Գագիկ Խաչատրյանին և հանցավոր ռեժիմի մնացած ներկայացուցիչներին ձերբակալելու համար ուշացել եք արդեն մեկ տարի ու կես։ Իսկ այսօրվա բեմականացումները այդպես էլ կմնան վարագույրների հետևում։

Ամուլսարը հանք չի դառնալու։
Ժողովուրդը չի շեղվելու։

#saveamulsar 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել