Սխալը մարդկային երևույթ է, կառավարությունն էլ մարդկանցից է կազմվում, ոչ թե ռոբոտներից; Նոր իրավիճակը նոր լուծումներ է թելադրում; Ուժ կգտնի՞ արդյոք ներկա կառավարությունը հաղթահարելու հանքահանության թույլտվության նախնական իներցիան՝ շատ լավ հասկանալով դրանից բխող դրական և բացասական հետևանքները; Եթե խնդիրը Լիդիանի հետ պիտի լուծվի դատական կարգով, դրան պիտի նախապատրաստվել ամենայն լրջությամբ, այդ թվում՝ նախնական բազային տեղեկությունների թերիության հմնավորումներով, որում Լիդիանի սխալը /չասեմ հանցանքը/ պակաս չէ ՀՀ ԲՆապահպանության նախարարության սխալներից /չասեմ հանցանքից/; Տվյալ դեպքում հաղթանակը սխալից ետ կանգնելն է, ոչ թե խորացնելը; Կառավարության այսպիսի հաղթանակից կշահեն բոլորը;
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/1380150638803875?notif_id=1566896140762673¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել