ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ֆրանսիական Բիարից քաղաքում անցկացվող «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում ներկայացել է մի շարք անվանի նորաձևության տների զգեստներով՝ այդ թվում Alexander McQueen-ի 2375 դոլար արժողությամբ անթև ցնցող զգեստով և Calvin Klein-ի ամառային հանդերձով, գրում է Daily Mail-ը:
49-ամյա Մելանյա Թրամփը Alexander McQueen նորաձևության տան կարմիր զգեստը կրել է ամուսնու՝ ԱՄՆ նախագահի հետ G7-ի գագաթնաժողովի շրջանակում պաշտոնական ընթրիքի ժամանակ, իսկ Calvin Klein-ի ամառային հանդերձով այցելել է Բիարից քաղաքի տեսարժան վայրեր:
Նախագահ Թրամփը կրել է մուգ կապույտ կոստյում՝ Միացյալ Նահանգների դրոշը պատկերող կրծքազարդով:
Բիարիցի քաղաքապետ Ժան-Մարի Իպուչան գլխավորել է համաշխարհային առաջնորդների կանանց «էքսկուրսիան», որը ներառել է նաև գինու փորձագետի հետ գինու համտեսում և տեղական հացի փուռ այցելություն: Նրանք այցելել են նաև Բիարից քաղաքից ոչ հեռու գտնվող Էսպելետ կոչվող բասկյան գյուղ: