Armeniasputnik.am-ը գրում է.

Թեկնածուների միջև պայքար է ընթացել քվեարկության երկրորդ փուլին մասնակցելու համար։

ԿԸՀ նախնական տվյալների համաձայն` Աբխազիայի նախագահական ընտրություններում առավելագույն քվեներ են հավաքում թեկնածուներից 3-ը։ Այս մասին հայտնում է Sputnik Աբխազիան։

Աբխազիայում օգոստոսի 25-ին նախագահական ընտրություններ են կայացել։ Մասնավորապես, նախնական արդյունքներով, առաջատար դիրք է զբաղեցնում ներկայիս առաջնորդ Ռաուլ Խաջիմբան, որը 17 724 ձայն է ստացել (26,76%)։ Այնուհետև գալիս է նախարարի խորհրդական Օլեգ Արշբան`  16 612 ձայնով (25,08%)։ Երրորդ տեղում է «Ամցախարա» կուսակցության նախագահ Ալխաս Կվիցինիան` 16 083 ձայնով (24,28%)։

Նշվում է, որ Աստամուր Տարբան 5123 քվե է ստացել (7,73%),  Լեոնիդ Դզյապշբան` 4264 (6,44%), Շամիլ Ադզինբան`  3070 (4,64%), Ալմաս Ջապուան 1363 (2,06%), Արթուր Անկվաբը` 1287 (1,94%) և Աստամուր Կակալիան` 708 (1,07%)։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել