ԱՄԷ-ից այս կինը իր ամուսնուց ապահարզան է պահանջում, քանի որ վերջինս իրեն ուղղակի «սպանել» է իր սիրով:

Կինը դատարանում նշել է, որ իր ամուսինը երբեք չի վիճում և ձայնը չի բարձրացնում: Միշտ շատ հանդուրժող է: Սակայն չնայած տղամարդու կապվածությանը, կինը պնդում է, որ ամուսնությունը իրական դժոխք է եղել իր համար:

Ասում է, որ տղամարդու սերը և տառապանքները շատ-շատ են: 

- Ես խեղդվում եմ նրա սիրուց ու հոգատարությունից: Նա նուսյնիսկ օգնում է ինձ առօրյա գործերում:  Օգնում է մաքրություն անելիս, այն դեպքում, երբ ես չեմ էլ խնդրում: Երբեք չենք վիճել և նա ձայնը չի բարձրացրել ինձ վրա: 

Երբ կինը ասաց, որ իրեն խանգարում է ամուսնու ավելորդ քաշը, ամուսինը ոչինչ ասելու գնաց մարզվելու: Կնոջը նույնիսկ դա է նյարդայնացրել, քանի որ մարզումների ընթացքում տղամարդը կոտրել է ոտքը ու կրկին պահպանել է լիակատար հանգստություն:

-Անհամբեր սպասում եմ վեճի, սակայն կարծում եմ, որ նրա հետ դա երբեք չի ստացվի: Նա միշտ ինձ ներում է ու նվերներ անում: Ինձ պետք է այնպիսինը, ով կվիճի ու մի քիչ կոպիտ կլինի: 

Տղամարդը խնդրում էր դատարանին, որպեսզի գործը փակեն: Տղամարդու խոսքերով նա միայն լավն է ցանկացել իր ընտանիքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել