Armeniasputnik.am-ը գրում է․
Ավելի վաղ հայտնում էին, որ ԻՀՊԿ ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացնում Իրանի հյուսիս-արևելյան շրջանների լեռներում` Արևմտյան Ադրբեջան գավառում։
Իրանը հայտնել է նոր հրթիռի փորձարկման մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Tasnim ընկերությանը։
Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի (ԻՀՊԿ-ն Իրանի զինված ուժերի մի մասն է) հրամանատարը հայտնում է նոր հրթիռի փորձարկման մասին։
«Մեր երկիրը տարբեր տեսակի զենքի համակարգեր է փորձարկում, ինչն անընդհատ գործընթաց է՝ զսպման մեր ուժն ավելացնելու համար։ Երեկ մեր ազգի համար հաջող օրերից մեկն էր», - ասել է Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի հրամանատարը՝ չնշելով, արդյո՞ք խոսքը միջմայրցամաքային բալիստիկական հրթիռի մասին է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղՆյութի աղբյուր՝ https://armeniasputnik.am/region/20190824/20163269/Irany-nor-hrtir-e-pordzarkel.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել